Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով կազմակերպությունում ունեցած բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, սակայն իրավական տեսանկյունից շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։

Զախարովայի հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ ապրիլին այն ստորագրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միաժամանակ ԵԱՏՄ-ի և Եվրամիության մաքսային համակարգերում լիարժեք մասնակցությունը գործնականում անհնար է։ Մոսկվայում նաև հիշեցնում են, որ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել մի շարք առևտրային արտոնություններ, այդ թվում՝ միասնական ցածր մաքսատուրքերի և որոշ ապրանքների արտոնյալ ներմուծման հնարավորությունները։

Կիսվել նյութով