Քաղաքապետարանը զգուշացնում է Երևանի բնակիչներին

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հունիսի 30-ին՝ ժամը 00:00-ից 05:00-ն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի բուժման նպատակով սրսկման աշխատանքներ։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տեղեկացմամբ՝ աշխատանքները կկատարվեն Թումանյան, Խանջյան, Պուշկին և Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Խաչքարերի պուրակում և Հանրապետության հրապարակում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

Կիսվել նյութով