Ջո Բայդենի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ․ նրա մոտ ախտորոշված շագանակագեղձի քաղցկեղը տարածվել է ոսկորների վրա և ուժեղ ցավեր է պատճառում։
Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, BBC-ին հայտնել է, որ հոր հիվանդությունը «շատ ցավոտ» է և նրան ֆիզիկապես հյուծում է, սակայն 83-ամյա նախկին նախագահը շարունակում է պայքարել հիվանդության դեմ։
Բայդենի մոտ ագրեսիվ ձևի շագանակագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել 2025 թվականի մայիսին՝ Սպիտակ տունը լքելուց ամիսներ անց։