ՄՆ-ի Ինդիանա նահանգում օգոստոսի 14-ին տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ հեղեղումների, որոնց հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել։ Ամենաշատը տուժել են Համիլթոն շրջանը և Ինդիանապոլիսի հյուսիսային արվարձանները, որտեղ Ուայթ գետի ջրի մակարդակը գերազանցել է 100 տարվա ռեկորդները
Փրկարարները ջրհեղեղի գոտիներից տարհանել են տասնյակ բնակիչների ու ընտանի կենդանիների:
Նահանգապետ Մայք Բրաունը բնակչությանը կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգոնություն: