ՄԱԿ-ը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը, որի արդյունքում Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը ազատ է արձակվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք գոհ ենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև հաջող համագործակցությունից, որը հանգեցրեց այս ազատ արձակմանը»,- ասել է Հաքը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանում ազատ է արձակվել ԱՄՆ նախկին ծովային հետևակի զինծառայող Ռոբերտ Գիլմանը, որը դատապարտվել էր իրավապահ մարմինների նկատմամբ բազմիցս ուժ կիրառելու համար։
Թրամփի խոսքով՝ Գիլմանը ազատ արձակվելուց հետո վերադառնում է Միացյալ Նահանգներ։
Թարգմանությունը՝ Makaryanews.am-ի։