Չինաստանի նախագահ Սի Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում պայմանավորվել են փոխադարձ աջակցություն ցուցաբերել Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովների անցկացմանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Կողմերը պայմանավորվել են փոխադարձ աջակցություն ցուցաբերել APEC-ի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների և G20-ի գագաթնաժողովների հաջող անցկացման գործում։
Պետությունների ղեկավարները մտադրություն են հայտնել մասնակցել հակառակ կողմի կազմակերպած միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։