Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։

Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած տեղեկությունը, ըստ որի՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումն ու պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ փոխանցել։

Հայցով Փաշինյանը նաև պահանջում է Էդգար Ղազարյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։

Կիսվել նյութով