Դատարանը պարտավորեցրել է Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին սույն քաղաքացիական գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից՝ նույն հարթակում և նույն եղանակով կատարելով հրապարակում՝ հետևյալ բովանդակությամբ. ««էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»:
3.000.000 ՀՀ դրամի՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջը դատարանը մեժել է։