Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին խայտառակ վիճակում է (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ին ահազանգում են, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ընկերությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը, ոչ մի կերպ չի կարողանում քաղաքակիրթ տրանսպորտ ապահովել Չարենցավանի բնակիչների համար, որ մարդիկ խցկված, իրար շալակ ելած չերթևեկեն ռուսական «Գազել»-ներով, կանգառներում էլ ժամերով չսպասեն տրանսպորտի, որ կարողանան տասնյակներով մի կերպ խցկվել 15-տեղանոց միկրքավտոբուսի մեջ:

Նույն իրավիճակը Երևանից վերադառնալիս է, հատկապես երեկոյան ժամերին ու Ռայկոմի կանգառում:

Նշենք, որ այս ընկերությունից և Չարենցավան-Երևան երթուղու սպասարկումից տևական ժամանակ է` դժգհում են չարենցավանցիները, բայց անօգուտ` որևէ լուծում չի տրվում հարցին: Հուսանք` նախընտրական շրջանում գոնե ընտրությունների պատրաստվող Գագիկ Ծառուկյանը ընդառաջ կգնա իր պոտենցիալ ընտրողների դժգոհություններին և Արթուր Դալլաքյանին կհանձնարարի խելամիտ լուծում գտնել այս հարցին, թե չէ ընտրություններից հետո հույս չկա:

Լուսանկարն ու տեսանյութն արվել է այսօր առավոտյան, Չարենցավանի կանգառում:

Կիսվել նյութով