Այսօր MakaryanNews-ի ընթերցողներից մեկը Բաղրամյան պողոտայում ֆիքսել է 50 XX 100 պետհամարանիշով այս Range Rover Vogue-ը, որի ղեկին, ըստ մեր ընթերցողի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երբեմնի անվտանգության պետ Արշակ Հակոբյանն է եղել` հանրությանը հայտնի Վովայի Արշակը: Նրան մինչ այդ կարելի էր տեսնել 50 PP 100 համարներով Mercedes G-Class-ով (50 100 համարները իր նախընտրած համարանիշներն են, որոնք ժամանակին միայն իրեն ու իր մերձավորներին էին տալիս): Այժմ, փաստորեն, նախկին ոստիկան Վովայի Արշակի գործերն այնքան են լավացել, որ վերջին սերնդի թանկարժեք Range Rover-ով է շրջում, որի գինը 250-300 հազար դոլար է: Մինչդեռ իր նախկին շեֆը` Վովա Գասպարյանը, որն, ի դեպ, տևական ժամանակ է, ինչ առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված` բուժվում է «Նաիրի» ԲԿ-ում, շրջում է հին Range Rover Sport-ով, իսկ իր ենթական նոր Range Rover Vogue է գնել, շքեղ առանձնատներ է կառուցել Էրեբունիում, իշխանությունների կողմից ճնշումների չի ենթարկվում, բիզնեսները ծաղկում են, ինքն էլ կյանքն է վայելում` ի տարբերություն իր հարազատ փեսայի, որն այժմ տնային կալանքի տակ է ու մշտապես այս իշխանությունների թիրախում է:
Ի դեպ, մենք երբևէ չենք նկատել, որ Արշակ Հակոբյանը գնա դատարան ու աջակցի այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող իր փեսային` Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Հավանաբար իշխանությունների հետ հարաբերությունները չի ցանկանում վատացնել:

