Երգչուհիներ Իվետա Մուկուչյանը և Բրյունետը հանդես են եկել հայտարարություններով՝ պարզաբանելով «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությանը իրենց չմասնակցելու որոշումը։
Բրյունետը հայտնել է, որ այսուհետ մտադիր չէ մասնակցել որևէ մրցանակաբաշխության։ Նա շեշտել է, որ իր համար առաջնայինը լսարանի սերն ու գնահատականն է, այլ ոչ թե պաշտոնական տիտղոսները։
«Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։ Միակ ճանաչումը, որն ինձ համար իսկապես կարևոր է, դա դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն, և պահում իրենց սրտերում։ Դուք եք իմ իրական մրցանակը»,- գրել է երգչուհին։
Իվետա Մուկուչյանն իր հերթին պարզաբանել է, որ ինքն ու իր թիմը բազմիցս տեղեկացրել են կազմակերպիչներին մրցանակաբաշխությանը չմասնակցելու մասին, սակայն իր որոշումն անտեսվել է։