Սոնա Շահգելդյանը HerMine Dialog-ի տաղավարում առաջին անգամ բաց խոսել է անձնական կյանքի մասին։ Երգչուհին հայտնել է, որ սիրելի ունի, և արդեն երկար ժամանակ միասին են ապրում։ Նրա խոսքով՝ միշտ փորձել է այս թեման փակ պահել, քանի որ կողակիցը չի սիրում հանրային ուշադրություն։
Սոնան նշել է նաև, որ ընտանիքում ջերմ ու խաղաղ մթնոլորտ է տիրում, իսկ որդին լավ հարաբերություններ ունի իր ներկայիս կողակցի հետ։ «Սերն իսկապես հիասքանչ բան է»,- խոստովանել է երգչուհին։