Իլհամ Ալիևն այսօր տեսակապով իր ելույթի ժամանակ դժգոհեց Եվրոպայից ու ԵԽԽՎ-ից, ապա մի շարք հակահայկական թեզեր արտաբերեց: Մասնավորապես, նա Բաքվում պահվող գերիներին անվանեց «պատերազմի հանցագործներ», իսկ Արցախյան ազատագրական պատերազմը և արցախցիների ինքնորոշման իրավունքը սոսկ «սեպարատիզմ» անվանեց: Այս ամենին Փաշինյանը չհամարձակվեց կոշտ արձագանքել, փոխարեն ընդամենը շնորհակալություն հայտնեց Ալիևին ելույթի համար: