Քաղաքացիներն արգելափակվել են Կարմիր կամրջի տակ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Մայիսի 8-ին, ժամը 18։21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:

 

 

Կիսվել նյութով