ԱՄՆ-ն և Իրանը կարող են հաջորդ շաբաթ վերսկսել ուղիղ բանակցությունները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Կողմերը քննարկում են փոխըմբռնման հուշագիր, որը պետք է սահմանի հետագա բանակցությունների շրջանակը։ Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել իր միջուկային ծրագիրը։
Միևնույն ժամանակ, կողմերը դեռ տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման դադարեցման ժամկետների, արդեն հարստացված ուրանի արտահանման, ինչպես նաև պատժամիջոցների հարցում։