Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և Ռուսաստանը կհասկանա Երևանի ընտրությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը Հայաստանի ժողովուրդը կանի։ Այնտեղ խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են։ Ինչ — որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել», — ասել է նա Կազանի համաժողովի շրջանակներում։

«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ երկարատև։ Եվ մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ», — ընդգծել է Օվերչուկը։

Կիսվել նյութով