Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
ՀՀ քննչական կոմիտեն հրապրակել է Ամբակում Սեյրանի Գրիգորյանի կենսագրական տվյալները․
Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2024թթ. — ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ,
2021-IV.2023թթ. — V.2023-XII.2023թթ. — ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,
2018-2021թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,
V-X.2018թ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ,
2014-2018թթ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ,
2009-2013թթ. — ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ,
2007-2009թթ. — Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2005-2007թթ. — Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
2000-2005թթ. — ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ։
Կրթություն
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
1999-2001թթ․ — ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: