Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հերքման տեքստն ու տեսանյութը հրապարակել մի շարք լրատվամիջոցներում։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից։ Ներողության հրապարակում․ «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել հայցվորի կատարված և կատարվելիք դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 310.000 դրամ և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Գործը դատարան է ստացվել հունիսի 2-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Գործը դեռ վարույթ չի ընդունվել։