Սթարմերը հրաժարական տվեց

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մայիսի 7-ին կայացած տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը ծանր պարտություն է կրել։

Ընտրությունների արդյունքները լուրջ հարված են հասցրել ինչպես լեյբորիստներին, այնպես էլ պահպանողականներին, որոնց ընտրազանգվածի մի զգալի մասը աջակցել է Նայջել Ֆարաջի «Reform UK» կուսակցությանը։

 

Սթարմերի հրաժարականից հետո վարչապետի հավանական թեկնածուներից գլխավորն է համարվում Մանչեսթրի նախկին քաղաքապետ Էնդի Բյորնեմը, որը վերջերս վստահ հաղթանակ է տարել Մեյքերֆիլդի ընտրատարածքում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Լեյբորիստական կուսակցությունում հույս ունեն, որ Բյորնեմը կկարողանա կանգնեցնել «Reform UK»-ի աճող ազդեցությունը, որն արդեն դիտարկվում է որպես երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը։

Եթե ձևավորվի նոր կառավարություն, ապա վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան կունենա արդեն յոթերորդ վարչապետը։

Կիսվել նյութով