Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին գալիս է Հայաստան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կրկին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Հրատարակության տեղեկություններով՝ ֆոն դեր Լայենին կուղեկցի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

Սա Եվրահանձնաժողովի ղեկավարի երկրորդ այցն է Երևան վերջին երկու ամիսների ընթացքում։ Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, նա Հայաստանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում անցկացված միջոցառումներին։

Այցի օրակարգի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն այն տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացման պայմաններում։

Կիսվել նյութով