Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը, որը հայտնի է սոցիալական ցանցերում ընդդիմախոսների հասցեին կոշտ ու վիրավորական արտահայտություններով, դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ արցախահայերի նկատմամբ ատելություն հրահրելու համար։ Սակայն նա փաստացի ազատազրկում չի կրել։
«News.5tv.am»-ի տեղեկություններով՝ դատարանը նրա նկատմամբ սահմանել է 2 տարվա փորձաշրջան։ Որոշումը կայացվել է դեռևս 2023 թվականին, և այդ ընթացքում Ավագյանին արգելվել է լքել Հայաստանի Հանրապետությունը։
Քրեական գործի հիմքում ընկած են եղել նրա հրապարակային հայտարարությունները, որոնցում առկա են եղել արցախահայերի նկատմամբ վիրավորական և ատելություն տարածող արտահայտություններ։
Չնայած դատարանի վճռին՝ Ռուստամ Ավագյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել համացանցում՝ պահպանելով նույն կոշտ և հակասական հռետորաբանությունը, ինչի համար էլ հաճախ հայտնվում է հանրային քննադատության կենտրոնում։