Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում նշվում է Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը։

1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, որով երկիրը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն։ Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սահմանվեցին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործառույթները։

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ փոփոխության է ենթարկվել հանրաքվեով՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Վերջին փոփոխություններով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի։

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը պաշտոնապես նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության, այլև պետական խորհրդանիշների օր։

Կիսվել նյութով