Կենդանաբանական այգուց առյուծի սատկելու մեջ մեղադրում են հենց առյուծին։
Նրանք հաստատել են, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից հետո չի արթնացել: Առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- իրենց սպանդն այսպես են արդարացրել այգու` իրենց երկար ականջով կենդանու տեղ դրած, բայց վանդակից դուրս ապրող ղեկավարությունը:
