ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ-ն չորեքշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող ռազմական օբյեկտները, հրամանատարական կետերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային և անօդաչու համալիրները, ինչպես նաև Բանդար Աբբասի ափամերձ ենթակառուցվածքները։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «ավելի լավ է իրեն ճիշտ պահի», հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։

Իրանը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։ Հորդանանի իշխանությունների տվյալներով՝ խոցվել է ութ անօդաչու թռչող սարք, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։

Միաժամանակ Թրամփը տեղեկացրել է, որ Իրանը ազատ է արձակել ամերիկացի Դենա Կարարիին, իսկ CENTCOM-ը հայտարարել է, որ շարունակվում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։

ԻՀՊԿ-ն էլ զգուշացրել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատասխան կարող է լինել նավթի և գազի արտահանման այլ երթուղիների փակումը։ Այս ֆոնին Հորմուզի նեղուցում լարվածությունը պահպանվում է, իսկ համաշխարհային նավթի գները շարունակում են աճել։

Կիսվել նյութով