2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 ահազանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.3%-ով։ ՀՀ ՆԳՆ տվյալներով՝ հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը թունավոր են եղել։
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում (268), ինչպես նաև Կոտայքի (104) և Արարատի (53) մարզերում։ Ամենաբարձր աճը արձանագրվել է Սյունիքի մարզում՝ 64.3%։
Մասնագետները հիշեցնում են, որ օձի կծածի դեպքում չի կարելի սեղմող կապ դնել, թույնը բերանով արտածծել կամ սառույց դնել։ Անհրաժեշտ է անշարժացնել վնասված վերջույթը և հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության, քանի որ հակաթույնի ժամանակին ներարկումը կարևոր է ծանր բարդությունները կանխելու համար։