ԱՀԱԶԱՆԳ. Արմավիրի Թումանյան փողոցում աղետալի իրավիճակ է առաջացել, և մատը մատին խփող չկա (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Սա Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքի Թումանյան փողոցն է։

Հուլիսի 28-ին 2026թ էքսկավատորը փորելիս վնասել է կից տները մատակարարող ջրախողովակը ու մինչ օրս տեղի բնակիչները ջուր չունեն:

MakaryanNews-ին ահազանգում են, որ փողոցում աղետալի վիճակ է ստեղծվել, բնակիչներն ուր ասես` չեն դիմում, սակայն ոչ մի պաշտոնյա տեղից չի շարժվում ու չեն վերանորոգում։

«Վեոլիա ջուր»-ն ասում է` իրենք պատասխանատու չեն, դիմեք վերանորոգում իրականացնող կապալառու շինարարական կազմակերպությանը։

Բանվորները նույնիսկ չգիտեն (կամ չեն ասում), թե որ կազմակերպությունն է իրականացնում աշխատանքը, չգիտեն նույնիսկ նրանց անմիջական ղեկավարի ազգանունը (ոմն Աբգար)։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Աբգարը (աշխատանքների ղեկավար — прораб) շատ լկտի է իրեն պահում, նաև խաբեբա է՝ մեկ քառասունքի է գնացել, մեկ խցանումների մեջ է ու տեղ չի հասնում…

Արմավիրի քաքաքապետարանն էլ իր կողմից խոսք է տալիս, որ արագ կվերանորոգեն (հուլիս 29-ին երեկոյան խոստացածի համաձայն, պետք է, որ վերանորոգած լինեին), սակայն ապարդյուն։
Միևնույն ժամանակ, քաքաքապետարանում որևէ տեղեկություն չեն տրամադրում շինարարություն իրականացնող կազմակերպության մասին։

Կիսվել նյութով