Փաշինյանի օրոք Հայաստանի հետ հարաբերություններում մեղմացում չի լինի․ Զատուլին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական կապերի սահմանափակումների մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

Զատուլինը Հայաստանի իշխանություններին մեղադրել է նախկին դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու և Ռուսաստանի հակառակորդների հետ կապերը խորացնելու մեջ։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի պատրաստվում ենթարկվել Երևանի «շանտաժին»։

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության հնարավորության վերաբերյալ հանրաքվեին՝ Զատուլինը հայտարարել է, որ Փաշինյանը դրանից խուսափում է, քանի որ վստահ չէ արդյունքներում։ Նա նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունների եվրոպական ուղղությունը ձախողվում է։

Կիսվել նյութով