Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում ընդունեց որոշում, որով խստացվում է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը: Մասնավորապես, մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման և սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի:
Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի (անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները):