Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծառայողական ինքնաթիռը բարձրացել է օդ այն բանից հետո, երբ Իրանը սկսել է պատասխան հրթիռային հարվածներ։ Այդ մասին հայտնում են աղբյուրները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։
Տեղեկությունների համաձայն՝ վարչապետի ինքնաթիռը արձանագրվել է օդում, սակայն դեռևս հայտնի չէ՝ Նեթանյահուն անձամբ գտնվե՞լ է ինքնաթիռում, թե ոչ։ Պաշտոնական հաստատում այս կապակցությամբ չի հրապարակվել։