Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է իսրայելական Channel 12-ը։

Զրույցի բովանդակության մասին որևէ տեղեկություն չի տրամադրվում։

Նշենք, որ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, հարվածներ հասցրեց Իրանում գտնվող թիրախներին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Ավելին, իրանական ուժերը հարձակվեցին Պարսից ծոցում գտնվող ամերիկյան չորս ռազմաբազաների վրա։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով տարածաշրջանի մի շարք երկրներ ժամանակավորապես փակեցին իրենց օդային տարածքը։

Կիսվել նյութով