Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է այսօր առավոտյան Իսրայելի հարվածի արդյունքում, հաղորդում է իսրայելական Channel 12-ը: Reuters-ը ՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, նույնպես հաղորդում են, որ Ալի Խամենեին մահացել է: «Նրա մարմինը հայտնաբերվել է իր պալատի ավերակներում», — գրում է Channel 12-ը:
Այս հաղորդագրություններից մոտ մեկ ժամ առաջ, երեկոյան ճեպազրույցի ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Այսօր առավոտյան հզոր անակնկալ հարձակման ժամանակ մենք ոչնչացրինք բռնակալ Խամենեիի պալատը… Շատ նշաններ ցույց են տալիս, որ Ալի Խամենեին այլևս մեզ հետ չէ»։