Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ՝ ի պատասխան Իրանի իշխանությունների գործողությունների: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Ի պատասխան իրանական իշխանությունների գործողությունների (…), Եվրոպական միությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել։ Մենք կշարունակենք պաշտպանել ԵՄ-ի անվտանգությունն ու շահերը, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով», – ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ մարտի 1-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։