Փաշինյանը պատրաստ է միլիարդատեր Սամվել Կարապետյանին հեռախոսով ապահովել, որ իր պես տանից լայվ մտնի (տեսանյութ)

https://www.youtube.com/watch?v=z1bUZW-dSLw

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միլիարդատեր Սամվել Կարապետյանին հեռախոսով ապահովել, որ նա տնից իր պես լայվ մտնի ու քարոզարշավ անի, բայց պատրաստ չէ իր թեթև ձեռքով քաղբանտարկյալ դարձած գործարարին ազատել կալանքից, որ հավասար պայմաններում իր հետ մրցի:

Ի դեպ, զարմանալի է, որ Փաշինյանը, շատ լավ իմանալով, թե Կարապետյանն ինչ կարողություն ունի, հեգնում է, թե կարող է նրա համար հեռախոս ձեռք բերել ու ինտերնետի քարտ, ինչին ի պատասխան` Makaryan News-ը նկատեց, որ դժվար Սամվել Կարապետյանը հեռախոսի խնդիր ունենա, հակառակը` նա ինքը կարող է կառավարության անդամներին հեռախոսով ապահովել:

Գուցե Փաշինյանն այդ պաշտոնում այնքան է հարստացել, որ համարում է` արդեն կարող է ոտք գցել միլիարդատիրոջ հետ:

Ի դեպ, նա այդպես էլ չասաց, թե որ ուժը կամ թեկնածուն է իրենց թիրախում` Ռոբերտ Քոչարյա՞նը, Սամվել Կարապետյա՞նը, Արման Թաթոյա՞նը, թե՞, ասենք, Սուրեն Պետրոսյանը, և ինչու՞ են միայն Քոչարյանի ու Կարապետյանի դեմ պայքարում, նրանց թիրախավորում, նրանցի՞ց են վտանգ զգում:

Մանրամասները` տեսանյութում

Կիսվել նյութով