Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ. Ալիև

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի տարածքի և պետության դեմ․ ադրբեջանական պետական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Իրանական պետությունը անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանի տարածքի վրա։ Հարձակման թիրախը քաղաքացիական օբյեկտներն էին։ Իրանը փոքրոգորեն թիրախավորել է Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալը, դպրոցը և այլ օբյեկտներ։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը․ մեղավորները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», — ընդգծել է նա։

Ալիևը զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։

«Մենք չենք հանդուրժի այս անհիմն ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ կատարված ագրեսիան»,- ընդգծել է նա։

Կիսվել նյութով