Աննա Հակոբյանից վերջապես բաժանված Նիկոլ Փաշինյանն այսօր նեղսրտեց, երբ Makaryan News-ն իր անկեղծ շնորհավորանքը հղեց Փաշինյանին՝ իր տիկնոջից բարեհաջող ամուսնալուծվելու կապակցությամբ։ Փաշինյանին, սակայն, ավելի շատ վրդովվեցրեց մեր այն դիտարկումը, որ այսուհետ նա, կարծում ենք, ավելի երջանիկ կզգա իրեն ու նաև ստիպված չի լինի այլևս իր իշխանությունը կիսել ուրիշի հետ։
«Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքի մասին Ձեր պնդմանը, կներեք, դա համարում եմ սադրիչ և տափակ պնդում։ Ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել և չի կարող կիսել, և կարծում եմ՝ դա պետք ա ընդունեք ի գիտություն»,-նեղսրտեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։