Մոսկվան Իրանից անհրաժեշտ օգնության վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրանական կողմից որևէ դիմում չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Իրանին, օրինակ՝ սպառազինություն մատակարարել։