Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով կատարվածի առնչությամբ։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:

Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝

Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:

Կիսվել նյութով