ԿԸՀ նախագահ, Նիկոլ Փաշինյանի նախկին կամ ներկա թիմակից Վահագն Հովակիմյանն այսօր վրդովվեց MakaryanNews-ի հարցից, թե «Մուկուչյան-2» են անելու՞, որ «Գյումրի-2» թույլ չտան, ինչի մասին պարբերաբար հայտարարում են իր երբեմնի կուսակից ՔՊ-ականները:
Նա մեզ խնդրեց չվիրավորել իր նախկին գործընկեր Տիգրան Մուկուչյանին, որը, ի տարբերություն իրեն, պրոֆեսիոնալ ու փորձառու իրավաբան է, և մենք հարգանք ունենք նրա նկատմամբ և բնավ նպատակ չունեինք մեր հարցով որևէ մեկին վիրավորել` ոչ Մուկուչյանին, ոչ իրեն`Հովակիմյանին: Մինչդեռ, ժամանակին շատ անհարգալից ու վիրավորական տոնով էին արտահայտվում Տիգրան Մուկուչյանի հասցեին հենց Հովակիմյանի թիմակիցները, հատկապես` իր երբեմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը Տիգրան Մուկուչյանին, առանց իրական փաստեր ունենալու, մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ` Մուկուչյանին անվանելով «թվանկարիչ»: Եվ մենք հենց այդ կոնտեքստում շարադրեցինք մեր հարցը, ինչից էլ խոր վիրավորվեց Փաշինյանի ղեկավարած ՀԺ-ում երկար տարիներ աշխատած ու, վաստահաբար, այդ տարիներին խմբագիր Նիկոլի պոռթկումներին ու վիրավորանքներին արժանացած Վահագն Հովակիմյանը:
Մանրամասն` տեսանյութում