Գրող, հրապարակախոս, Էջմիածնի ընտրություններում Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը չի կարծում, թե ինքը պարտվել է այդ ընտրություններում:
«Ես հաղթած էի եկել, ես չէի սպասում քվեների, սա իմ փորձությունը չէր, սա իմ համաքաղաքացիների փորձությունն էր»,-MakaryanNews-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին ու «Հայրենիք» կուսակցությանը, ապա Մանուկյանն ասաց, որ ինքը կապը պահում է կուսակցության ու դրա առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, ու թեև վերջինս որոշում է կայացրել անձամբ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց նա ընդդիմությանը աջակցելով մասնակցություն կունենա այդ գործընթացին:
Ի դեպ, Էջմիածնի ընտրություններին «Հայրենիք» կուսակցությանն էր միացել և Խաչիկ Մանուկյանին էր աջակցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վիճելի ու կասկածելի կերպար է, ու նրա վերաբերյալ հանրության վերաբերմունքը շատ հակասական է:
Այս մասով էլ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ Բաբայանն ինքն է ցանկություն հայտնել գալ ու միանալ իրենց, ոչ թե ինքն է նրան հրավիրել:
Մանրամասն` տեսանյութում։