Մոսկվայում տրամվայներ են բախվել․ տուժածներ կան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տրամվայների հետ կապված ավտովթարում տուժածների թիվը հասել է 22-ի, որոնց մեջ հինգը երեխաներ են, տեղեկացնում է մայրաքաղաքի պետական ավտոտրանսպորտային ծառայությունը։

Ավելի վաղ մայրաքաղաքի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կիրակի ժամը մոտ 09։30–ին Մոսկվայի Վոդնիկով փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ մասնակցությամբ երկու տրամվայի, որոնք շարժվել են 6-րդ երթուղով։ Հետագայում մայրաքաղաքի պետական ավտոտրանսպորտային ինսպեկցիան հայտնել էր, որ պատահարի արդյունքում տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխաներ։

«Տուժածների թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ 5 երեխաներ», — նշված է գերատեսչության Max պլատֆորմի ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Կիսվել նյութով