Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի — խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,- հայտնել են դատախազությունից:

 

 

Կիսվել նյութով