Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ զոհեր կան

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Մարտի 18-ին, ժամը 16։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ըստ նախնական տվյալների՝ կա 3 զոհ։

Կիսվել նյութով