Իրանի պատասխանը՝ Թրամփի 48-ժամյա վերջնագրին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 48-ժամյա վերջնագրին և սպառնալիքներին։ Նրա խոսքերը մեջբերել է «Tasnim» լրատվական գործակալությունը։

Ռազմական պաշտոնյան զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վառելիքի կամ էներգետիկ ենթակառուցվածքների վրա , Իրանն էլ իր հերթին կհարձակվի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների և աղազրկման ենթակառուցվածքների վրա ամբողջ տարածաշրջանում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կոչնչացնի մի շարք իրանական էլեկտրակայաններ, եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։

Կիսվել նյութով