Իրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների նմանատիպ գործողությունների, հաղորդում է Reuters-ը։
«Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դեպքում տարածաշրջանում ԱՄՆ- ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան թիրախ», — ասվում է հայտարարության մեջ՝ հղում անելով Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությանը։