Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada Express CRJ-900 ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով չորս մարդ ծանր վիրավորվել է, հաղորդում է New York Post-ը:
Flightradar24-ը նախկինում հաղորդել էր ինքնաթիռի բախման և Լա Գուարդիա օդանավակայանի փակման մասին։
Օդանավում եղել է մոտ 100 ուղևոր։ Վերջինները տարհանվել են։ Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու բախման պատճառները և գնահատելու անվտանգության արձանագրությունների հնարավոր խախտումները։
Թարգմանությունը՝ Makaryannews-ի։