Իրանի պաշտպանության խորհուրդը սպառնացել է ականապատել Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցնեն երկրի ափերին կամ կղզիներին։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը։
Իրանական կողմը նշել է, որ ցանկացած նման հարձակում կբերի «ստանդարտ ռազմական պատասխանների», որոնց շրջանակում կականապատվեն ինչպես ծովային անցուղիները, այնպես էլ առափնյա տարածքները։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կկիրառվեն տարբեր տեսակի ծովային ականներ, այդ թվում՝ լողացող, որոնք կարող են տեղադրվել նաև ափից։