Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանվել է 163 մարդ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտարարել է, որ Իրանի «Բուշեր» ատոմակայանից տարհանվել է 163 մարդ։ Նրանք Բուշերից մեկնել են այսօր առավոտյան Երևանի ժամանակով ժամը 8:20-ին՝ ուղղվելով դեպի Հայաստանի սահման։

Նա նշել է, որ սա վերջին տարհանումը չէ։ Ներկայումս ատոմակայանում մնում է մոտ 300 մարդ։

«Մենք մի քանի տասնյակ մարդկանց կթողնենք տարածքում», — ասել է Լիխաչևը։

Կիսվել նյութով