Թուրքական կողմն իր հարթակն է առաջարկել ԱՄՆ-ին և Իրանին բանակցային գործընթացի վերսկսման համար, սակայն Անկարան կաջակցի կողմերի ցանկացած ընտրության: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
«Թուրքիան իր հարթակն է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների վերսկսման համար, սակայն վերջնական որոշումը կողմերինն է, և Անկարան պատրաստ է աջակցել նրանց համար ընդունելի երկխոսության ցանկացած ձևաչափի և վայրի։ Անկարայի համար առաջնային է տարածաշրջանում հրադադարն ու կայունությունը», — հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից կողմերի բանակցությունների կազմակերպման հավանականությունը մեկնաբանելու խնդրանքին։