Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը և համերաշխություն է հայտնել Անկարային։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Թուրքիայի Հանրապետության տարածք բալիստիկ հրթիռի արձակումը։ Մենք համերաշխություն ենք հայտնում եղբայրական Թուրքիային և վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը», — հայտարարել է նախարարությունը։