Իրանի իշխանությունները պատրաստ են դադարեցնել պատերազմը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, եթե Իսլամական Հանրապետությունը այլևս չենթարկվի հարձակումների։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ Իրանն ունի կամք՝ դադարեցնելու հակամարտությունը, եթե բավարարվեն անհրաժեշտ պայմանները, մասնավորապես՝ երաշխիքներ, որ ագրեսիան չի կրկնվի։